Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Արցախի նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, և Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ և բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: