Իրաքի խորհրդարանը քննարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման հարցը: Քննարկման արդյունքում խորհրդարանը քվեարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հետ համաձայնագիրը դադարեցնելու և երկրից զորքերի դուրսբերման օգտին:
Նման առաջարկով հանդես էր եկել Իրաքի վարչապետի պաշտոնակատարը: Ադիլ Աբդուլ Մահդիի խոսքով՝ դա կօգնի վերաձևակերպել հարաբերությունները ԱՄՆ-ի և այլ պետությունների հետ:
Բացի այդ, երկրի օդային և ջրային տարածքները կարգելվի տրամադրել օտար պետություններին՝ ռազմական նպատակների համար: