ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ բանակը պարաստ է հարված հասցնել Իրանին և դրա համար կարող է օգտագործել մինչև 2 տրիլիոն դոլարի ռազմական տեխնիկա:
«Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու վրա, ապա մենք այդ նոր՝ հրաշալի զինատեսակների մի մասը կուղղենք դեպի Իրան»,- գրել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել՝ առանց տատանվելու: