Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնից Ստանիսլավ Զասին ազատելու մասին հրամանագիրը: Զասը պաշտոնապես ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները։
«Գեներալ լեյտենանտ Ստանիսլավ Զասը ազատվել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնից՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020-ի հունվարի մեկից ռոտացիոն կարգով Հայաստանից անցավ Բելառուսի ներկայացուցչին: