Al Arabiya հեռուստաալիքը հայտնում է, որ Լիբիայի խորհրդարանը քվեարկել է Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության եւ Թուրքայի միջև կնքված ռազմական գործակցության համաձայնագիրը չեղարկելու օգտին։
Ներկայացուցիչների պալատի պատգամավորներն այսօր Տրիպոլիի եւ Անկարայի ռազմական գործակցության հարցով արտակարգ նիստ են անցկացրել։ Պատգամավորները մտադիր են նաև դիմել երկրի գլխավոր դատախազությանը՝ Ազգային համաձայնության կառավարության ղեկավարին պետական դավաճանության համար դատապարտելու հարցով։ Որոշվել է նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել՝ Լիբիայի տարածք Թուրքիայի հնարավոր ներխուժման հարցով արտակարգ նիստ հրավիրել։
Թուրքիայի հետ ռազմական գործակցության հուշագիրը ստորագրել էին Ֆաիզ Սարաջին եւ Ռեջեփ Էրդողանը 2016թ-ին։ Այն, կողմերի որոշմամբ, հրապարակման ենթակա չէ։ Համաձայնագիրը հավանության էր արժանացել Թուրքիայի խորհրդարանի եւ նախագահի կողմից, իսկ հունվարի 2-ին թուրք պատգամավորները հավանություն էին տվել օրենքի նախագծին, որով նախատեսվում էր զորք ուղարկել Լիբիա։