Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն աձագանքել է մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ», – նշված է հաղորդագրությունում։