Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը որակել է ԱՄՆ-ի կողմից արկածախնդրական քայլ: Ռուսական արտաքին գերատեսչությունում ընդգծել են, որ այս քայլը ամբողջ տարածաշրջանում հանգեցնելու է լարվածության աճի: