Sky Sports-ը կազմել է տասնամյակի լավագույն մարզիկների ցանկը։ Հինգերորդ հորիզոնականում ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն է, որն իր ամբողջ կարիերայի ընթացքում անպարտելի է մնացել։
Չորրորդ տեղում կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է, որը տասնամյակի ընթացքում հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։
Երրորդ տեղում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը տասնամյակի ընթացքում չորս անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։
Երկրորդ տեղում է Ֆորմուլա-1-ի «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։
Ցուցակը գլխավորում է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։