Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է ուկրաինական կողմը: Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են կողմերի միջև կնքված գազի տարանցման վերաբերյալ վերջնական պայմանագրի կարևորությունը:
Ինչպես հայտնում են մամուլի ծառայությունից, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները դրական են գնահատել Կիևի ու Դոնբասի միջև պատանդների փոխանակումը:
Պուտինն ու Զելենսկին նաև միմյանց շնորհավորել են Ամանորի կապակցությամբ և կողմ են արտահայտվել 2020-ին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացին: