Մոսկվան ու Կիևը ստորագրել են գազային բոլոր համաձայնագրերը, որոնք 2020-ի հունվարի մեկից ապահովում են ռուսական կապույտ վառելիքի տարանցումն Ուկրաինայի տարածքով: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Վիեննայում հինգ օր անդադար ընթացած երկկողմ բանակցությունների արդյունքում վերջնական որոշում է կայացվել, ու ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն: Միաժամանակ ստորագրվել է համաձայնագրերի ու պայմանագրերի մի ամբողջ փաթեթ, որը խոշոր գործարք է, որը վերականգնել է կողմերի շահերի հավասարակշռությունը»,- ասել է նա: