Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երևան է ժամանել այսօր առավոտյան:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան 2020 թ. երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար:
Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում:
![](/attachments/images/1111111111.jpg)
![](/attachments/images/2222222222222.jpg)
![](/attachments/images/333333333.jpg)
![](/attachments/images/4444444444444444.jpg)