Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել մի երիտասարդի դեմ, որը վնասել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի՝ մոտ 20 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ կտավը:
1944-ին ստեղծված «Կնոջ կիսանդրի» կտավը ցուցադրվում էր բրիտանական պատկերասրահում, սակայն վնասվելուց հետո այն հանվել էր ցուցադրությունից: Այժմ պատկերասրահի աշխատակիցները գնահատում են կտավին հասցված վնասի չափը: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է երիտասարդը վնասել նկարը: Որոշ տեղեկությունների համաձայն, նա կտրել է կտավի մի հատվածը: