ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Իրաքում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման համար ու հայտարարել, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի: Սպիտակ տան ղեկավարը Twitter-ի իր էջում գրել է.
«Այս պահին Իրանը կազմակերպում է գրոհ Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա: Դրա համար նրանք պատասխանատվություն կկրեն: Բացի դրանից՝ մենք ակնկալում ենք, որ Իրաքն օգտագործում է իր ամբողջ ուժն ու իշխանությունը դեսպանատունը պաշտպանելու համար»:
Հիշեցնենք, որ ցուցարարները փորձել են գրոհել Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը: Ստեղծված վտանգավոր իրավիճակում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները, այդ թվում նաև ԱՄՆ դեսպանը, տանհանվել են կառույցից և արդեն լքել են Իրաքը: