Թուրքիայի իրավապահներն Անկարայում ձերբակալել են Սիրիայի 5 քաղաքացու, որոնք Թուրքիայում ահաաբեկչական գործողություն էին ծրագրել Ամանորի օրերին: Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ ձերբակալվածները կապ ունեն «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական հակամարտությունն ընթանում է 2011-ից: Տարիներ տևած հակաահաբեկչական պայքարի արդյունքում հաջողվել է պարտության մատնել Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական ցանցին, սակայն արաբական երկրի որոշ շրջաններում իսլամիստների փոքր հանցախմբերը դեռևս շարունակում են զինված հարձակումները: