Բելառուսը կդադարեցնի նավթի մատակարարման վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ և վառելիքի այլընտրանքային աղբյուր կփնտրի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարը մասնավորապես հանձնարարել է նավթ ներկրել Բալթյան նավահանգիստներից:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարներին չի հաջողվել պայմանավորածություն ձեռք բերել վառելիքի մատակարարման հարցում: