Ավստրալիայում թեժ տարերքն աղետալի իրավիճակ է ստեղծել: Կանաչ մայրցամաքի մի շարք նահանգներում մոլեգնող անտառային հրդեհները չեն նահանջում: Վիկտորիա նահանգում հրե օղակի մեջ հայտնված բնակավայրից փախուստի դիմած ավելի քան 4 հազար բնակիչ հասել է ծովափ ու հայտնվել թակարդում: Նահանգապետը Կանադայից ու Միացյալ Նահանգներից օգնություն է խնդրել: Իրադրությունը տագնապալի է նաև Նոր Հարավային Ուելս նահանգում: Կրակն ահռելի վնաս է հասցրել բազմաթիվ բնակելի շրջանների, մասամբ կամ հիմնահատակ այրվել են տասնյակ տներ ու այլ կառույցներ: Այս պահին կա երկու զոհ: