Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն:
«Սրանից հետո՝ խնդրում եմ այլևս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:
Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:
Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:
Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում և կազմակերպում:
Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:
Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եվ վերջ»,- գրել է վարչապետը: