ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլի մեկնարկի մասին: Փաստաթուղթը ստորագրվելու է հունվարի 15-ին Սպիտակ տանը:
Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է. «Չինաստանի հետ շատ խոշոր ու ընդլայնված առևտրային գործարքի առաջին մասը ես կստորագրեմ հունվարի 15-ին: Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը: Այնտեղ ներկա կլինեն Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները»:
ԱՄՆ նախագահն ավելի ուշ կմեկնի Պեկին, որտեղ էլ կսկսվեն առևտրային գործարքի երկրորդ փուլի բանակցությունները: