Հանրահայտ Nissan ավտոարտադրող ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնը, որը Ճապոնիայում գտնվում էր տնային կալանքի տակ, փախուստի է դիմել Ծագող արևի երկրից ու ապաստան գտել Լիբանանում: Ի դեպ, Գոնն ունի Ֆրանսիայի, Բրազիլիայի ու Լիբանանի քաղաքացիություն: Ավտոկոնցեռնի նախին ղեկավարը հայտնել է, որ Ճապոնիայից հեռացել է «քաղաքական հետապնդումից փրկվելու համար»:
Գոնն ու նրա «աջ ձեռքը»՝ Գրեգորի Քելլին, ձերբակալվել էին 2018-ի նոյեմբերի 19-ին այն մեղադրանքով , որ Nissan-ի ղեկավարն իր ոչ բոլոր եկամուտներն էր հայտարարագել ու դա իրագործել Քելլիի օգնությամբ: 2010-2017 թվականներին թաքցված եկամուտների չափը մոտ 71 միլիոն դոլար է:
2019-ի հունվարին Գոնի դեմ պաշտոնական մեղադրանքն է առաջադրվել ֆինանսական մեքենայությունների ու պաշտոնեական դիքրի չարաշահման հոդվածներով: Պաշտպանությունը գրավով ազատել է նրան, սակայն Գոնի նկատմամբ տնային կալանք է կիրառվել: