«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել:
«Ըստ համաձայնագրի՝ 2020 թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թ. պայմաններով»,- նշվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020 թ. ավարտը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: