Վերջին անգամ Մեջլում Միքայելյանը ոտքը գետնին էր դրել 34 տարեկանում: Հիմա 61-ն է լրացել: Արցախյան գոյամարտում վիրավորվելուց հետո անկողնում է հայտնվել և ֆիզիկական ակտիվությունը կորցնելուն զուգահեռ կորցրել է նաև հույսը, որ երբևէ կքայլի: 3 տասնամյակ անց Մեջլումը նորից քայլում է: