Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներով։ Մասնավորապես, վարչապետը տիկնոջ հետ եղել է Կողբ, Նոյեմբերյան, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան համայնքներում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել տարբեր հարցերի։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել հաջողություններ և բարեկեցություն, իսկ երեխաներին հանձնել նվերներ։
Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ այցելել է Իջևան՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ շրջել քաղաքով՝ ծանոթացել ասֆալտապատման, փողոցների և այգու բարեկարգման աշխատանքներին։
Կառավարության ղեկավարը կարևորել է աշխատանքների արդյունավետ և որակյալ իրականացումը և պատասխատուներին հանձնարարել իրականացնել պատշաճ վերահսկողություն։
Վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գալիք տարվա ընթացքում մարզում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները։