Տոման ու Սթեֆին Սուրբծննդյան տոնավաճառի գլխավոր հյուրերից են. ցուրտ Ռուսաստանից եկել են արևոտ Հայաստան, որպեսզի այստեղ անցկացնեն Սուրբ Ծնունդն ու Ամանորը:
Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրների դիմաց շարված 40 տնակները հիշեցնում են տոնական հեքիաթի մասին: Ցերեկը խնամքով պատրաստվում են, որ երեկոյան զբաղվեն միայն հյուրերի հարցերին մանրամասն պատասխանելով:
Ի դեպ, տոնավաճառը կգործի մինչև հունվարի 13-ը: