ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Ամանորին ընդառաջ այցելել է Տավուշի մարզի մի քանի սահմանային դիրքեր: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
«Մեր հպարտությունները
Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիսարևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։
Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է ԱԺ նախագահը։