Հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ ներքոնշյալ թանգարանները մեր անչափահաս քաղաքացիների համար կլինեն անվճար: Օգտվեք այս հնարավորությունից, Ամանորի տոներն անցկացրեք ընտանիքի հետ մշակութային մեր օջախներում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ը, աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում՝
Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00-ը).
Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00-ը).
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան.
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ.
Հովհաննես Թումանյանի թանգարան.
Սերգեյ Փարաջանովի թանգարան.
Երվանդ Քոչարի թանգարան.
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու):