Ամերիկյան միջազգային հանրապետական ինտիտուտի տարեվերջյան տվյալները փաստում են, որ Հայաստանում հարցման ենթարկվածների 62 տոկոսի կարծիքով՝ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Փորձագետները եզրակացրել են, որ հանրությանը գոհացնում է կոռուպցիայի դեմ պայքարը, և ավելի շատ են սկսում ուշադրություն դարձնել տնտեսական հարցերին: