Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Նա նշել է, որ տեսակցության ժամանակ Կարմիր խաչի պատվիրակները ծանոթացել են Ադրբեջանում ազատազրկված քաղաքացիների կեցության պայմաններին, հարցրել առողջական վիճակի մասին, օգնել, որ կապ հաստատեն հարազատների հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ Ադրբեջանում գերեվարված Արցախի ու Հայաստանի քաղաքացիներին այցելել էին այս տարվա նոյեմբերին: