Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և, ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունն է հաղորդում, շնորհակալություն հայտնել Սպիտակ տան ղեկավարից հետախուզական ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկությունների համար: Դրանք օգնել են կանխելու ահաբեկչական հարձակումները Ռուսաստանում:
Ավելի ուշ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ամերիկացիներից ստացված տեղեկությունների շնորհիվ ձերբակալել են Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք Ամանորի արձակուրդին ահաբեկչական հարձակում էին նախապատրաստում Սանկտ Պետերբուրգում: