Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառած 20 շրջանավարտներ բժշկական կազմի սպաների զորակոչի շրջանակում մասնակցել են ծառայության վայրի ընտրության վիճակահանության, ստացել բժշկական ծառայության լեյտենանտի զինվորական կոչում և անցել զինվորական ծառայության ԶՈՒ զորամասերում:
Բժիշկ-սպաներին հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանը, ներկայացրել ծառայության առանձնահատկությունները, խնդիրները և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: