Դանակով զինված 37-ամյա տղամարդը հարձակվել է Նյու Յորքի Մոնսի թաղամասի ուղղափառ հրեաների վրա: Դեպքի ժամանակ համայնքը նշում էր Հանուկկայի՝ հրեական լույսի փառատոնը: Հինգ մարդ է վիրավորվել, որից երկուսի վիճակը ծանր է: Հանցագործին չի հաջողվել ներխուժել մոտակա սինագոգ, և նա հեռացել է մեքենայով: Ոստիկանությունը, սակայն, շատ արագ նրան ձերբակալել է:
Նյու Յորքի նահանգապետն անընդունելի է համարել ատելության հողի վրա կատարված հանցագործությունը:
Ըստ Նյու Յորքի ոստիկանության տվյալների՝ անցած տարվա ընթացքում հակահրեական հարձակումների թիվն աճել է 20%-ով, իսկ կրոնական հանցագործությունները կատարվել են կրկնակի ավելի շատ, քան նախկինում: