Զինված տղամարդը կրակել է Թեքսաս նահանգի եկեղեցիներից մեկում հավաքված մարդկանց վրա և սպանել երկուսին: Ծխականները պատասխան կրակ են բացել և ոչնչացրել հրաձիգին: «Զենքի շրջանառության մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս ինքնապաշտպանության նկատառումներով զենքով մտնել եկեղեցիներ և աղոթասրահներ: Ոստիկանները ծխականների պատասխան քայլը գնահատել են որպես «համարձակ արարք, որը փրկել է շատերի կյանքը»: Այդ մասին հայտնում է Associated Press-ը երկուշաբթի առավոտյան:
Հարձակման դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Սա առաջին դեպքը չէ, երբ զինված հարձակում է կատարվում Թեքսասի եկեղեցում: Անցյալ տարի Սազերլենդ Սփրինգսում հրաձիգը եկեղեցում աղոթքի ժամանակ սպանել էր քսան մարդու, ապա ինքնասպան եղել: