Դեկտեմբերի 30-ին համար 42 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել համար 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էլեկտրասյանը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երթուղային տրանսպորտի մասնակցությամբ ինքնավթարի հետևանքով, նախնական տեղեկություններով, վարորդը տեղում մահացել է:
Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նրանք ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: