ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարան է բողոքարկել «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դատարանը դեկտեմբերի 22-ին մերժել էր Աբրահամյանի նկատմամբ նախաքննության մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):