Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհն է. Շիրակ գյուղի մոտակայքից 2-ից 3 կմ ձգվող առաջին շարքը ներմուծվող մեքենաներն են: Սա նաև միջպետական ճանապարհի հատված է, որ մշտապես ծանրաբեռնված է լինում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հարևանությամբ Շիրակի գերեզմանոցն է:
Ճանապարհային ոստիկանությունն այստեղ շուրջօրյա հերթապահություն է իրականացնում՝ մինչև Գյումրիի մաքսատուն, որը նույնպես, արդեն երրորդ օրն է, շուրջօրյա ռեժիմով է աշխատում:
Հանձնարարությունը վարչապետն է տվել, ինչից հետո ավելացվել է աշխատակազմը, և օրական արդեն մոտ 1800 մեքենա է մաքսազերծվում: Բոլորը հույս ունեն, որ աշխատանքի այսօրինակ կազմակերպման արդյունքում ծանրաբեռնվածությունը նկատելիորեն կնվազի: