Քաղաքական տարին ավելի շուտ մեկնարկեց, քան օրացույցայինը: Դեռ 2018-ի դեկտեմբերի 9-ին խորհրդարանի արտահերթ ընտրությամբ կանխորոշվեցին 2019-ի գլխավոր քաղաքական դերակատարները: 132 պատգամավոր ունեցող Ազգային ժողովի անդամների մեծ մասը նորեկ էին թե խորհրդարանական հարթակում, թե քաղաքական ասպարեզում ընդհանրապես: