2019-ը հարուստ էր Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգին վերաբերող միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականներով: Դրանք դրականորեն անդրադարձան Հայաստանի հեղինակության վրա, նաև իրենց գործնական արտացոլումն ունեցան՝ Հայաստանին թույլ տալով թողարկել եվրապարտատոմսերի հերթական խմբաքանակը՝ սպասվածից ավելի բարենպաստ պայմաններով: