2020-ին համայնքների խոշորացումը կշարունակվի, սակայն՝ ըստ իրավիճակի: Համայնքներն իրենք կորոշեն՝ խոշորացվեն, թե ոչ:
Փորձը ցույց է տվել, որ 52 խոշորացված և առհասարակ մեծ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի թիվը մեծ է: Իրական պատճառն այն է, որ խոշորացված համայնքները տնտեսապես կայուն, կազմակերպված են: Սուբվենցիոն ծրագրերով 2019-ին առաջատարը Գեղարքունիքի մարզն էր: