Լիբանանում ցուցարարները հավաքվել են նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի առանձնատան մոտ՝ նրա հրաժարականի պահանջով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հավելելով, որ Դիաբն ընդամենը 10 օր է պաշտոնավարում:
«Մենք այստեղ ենք, որպեսզի տապալենք Հասան Դիաբին: Նա մեզ չի ներկայացնում, նա նրանցից մեկն է»,- The Guardian-ին ասել է երիտասարդ ցուցարարներից մեկը՝ նկատի ունենալով իշխող վերնախավին:
Հիշեցնենք, որ խորացող տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված այս երկիրը նախկին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո, հոկտեմբերից այս կողմ, անընդհատ փոթորկվում է բողոքի ցույցերից: Նշենք նաև, որ Դիաբ խոստացել էր վեց շաբաթվա ընթացքում ստեղծել անկախ և արհեստավարժ կառավարություն մի երկրում, որտեղ գործադրի ձևավորումը կարող է ամիսներ տևել: