Ավարտին մոտեցող 2019-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունում հաջող են համարում՝ շատ են ձեռքբերումները, մեծ են կատարված և ծրագրված փոփոխությունները: Մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը նախարարության հիմնական առաքելությունն է: Կառավարության որոշմամբ՝ նպաստառուներն առանց հատկացվող գումարից զրկվելու հնարավորություն են ստացել զբաղվել սոզոնային աշխատանքով: Մշակվել է աղքատության փուլային հաղթահարման ծրագիր՝ 1000 ընտանիքի կտրամադրվի անասնապահությամբ զբաղվելու աջակցություն՝ 12 ամիս չզրկելով նպաստից: