90-ականներին երկրպագուների պաշտամունքին արժանացած «Նիրվանա» խմբի «Nevermind» ալբոմի գլխավոր երգը՝ «Smells like Teen Spirit»-ը, YouTube-ում 1 միլիարդ դիտում է ունեցել: Այս մասին հաղորդում է New Musical Express-ը` հավելելով, որ երգի պաշտոնական տեսահոլովակը տեղադրվել է կայքում 10 տարի առաջ և դարձել է 90-ականների երկրորդ հիթը, որ մեր օրերում այսպիսի դիտում է արձանագրել:
Առաջին տեղում, ըստ NME-ի, «Rain от Guns N’ Roses» երգն է, իսկ ահա երրորդ տեղում լինելու բոլոր շանսերն ունի «The Cranberries Zombie»-ն: