Վիեննայում շարունակվում են ռուսական գազի տարանցման վերաբերյալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները: «Գազպրոմն» ու «Նավթոգազը» մտադրվել են այս շաբաթվա վերջին վերջնականապես որոշակիացնել գազի տարանցման վերաբերյալ նոր պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ ժամկետի երկարացման հավանական տարբերակով: Առանցքային պայմանների մեջ է մտնում միմյանց դեմ դատական հայցերից հրաժարումը: Ուկրաինան նոր պահանջներ առաջ չի քաշի հին պայմանագրի վերաբերյալ, իսկ «Գազպրոմն» էլ, ի պատասխան, համաձայնել է «Նավթոգազին» վճարել 2 միլիարդ 900 միլիոն դոլար: