Դեկտեմբերի 27-ին YouTube կայքէջում տեսանյութ էր հրապարակվել, որում քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել, հայտնում են ոստիկանությունից:
Տեսանյութն ուսումնասիրվել է, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է վրդովված վիճակում՝ մաքսատան դիմաց առաջացած հերթերի պատճառով, և իրականում իրեն ոչ ոք չի ծեծել։
Չնայած տղամարդու պարզաբանումներին, այնուամենայնիվ, ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել։