Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Լուրերի» տաղավարում խոսում է Սահմանադրական դատարանի անդամների անձեռնմխելիության և սրանից բխող հարցերի մասին:
«Սահմանադրական դատարանի անդամներն ունեն, այսպես կոչված, գործառութային անձեռնմխելիություն: Բացառություն են կազմում կարգապահական խախտումները և այն արարքները, որոնք հանցակազմ են պարունակում: Ինչ վերաբերում է նշված գործընթացին...ցավոք, վերջին շրջանում ցանկացած իրավական խնդիր, որ կապվում է այս կամ այն նախկին պաշտոնյայի հետ, պարուրվում է քաղաքական մշուշով»,- նշում է Վարդանյանը: