Ռուսաստանը սկսել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրների սերիական արտադրությունը: Այս մասին տեղեկությունը հաղորդել են պաշտպանության նախարարությունից: Թեպետ տեղանքը չի նշվել, սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ այն, հավանաբար, Ուրալում կլինի:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ միջուկային հրթիռների արագությունը 20 անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Կրեմլի ղեկավարի խոսքով` սպառազինության արդիականացման արդյունքում Ռուսաստանն աշխարհում առաջատար է դարձել:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հաստատել է, որ գերձայնային հրթիռների սերիական արտադրության մեկնարկը նշանակալից իրադարձություն է: