2019 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 1.5 տրիլիոն ռուբլի է ծախսել սպառազինության գնման համար: Այս մասին հայտնել է ուժային կառույցի ներկայացուցիչը:
Այդ գումարի ավելի քան 68 տոկոսն ուղղվել է բարձր տեխնոլոգիական նմուշների սերիական ամբողջական գնումներին, ինչը թույլ է տվել պահպանել ժամանակակից սպառազինությամբ բանակի արդիականացման տեմպը: