Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է երկրի կառավարության կայքում: Համաձայնագրի ստորագրման լիազորությունները հանձնվել է Ուկրաինայի արդարադատության նախարարին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ փաստաթուղթը պետք է ստորագրվեր մինչև դեկտեմբերի 29-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրել են «գազային» համագործակցության արձանագրությունները: