Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին առանձնացել է իր թեժ պարով: Ֆեյսբուքի իր էջում Զախարովան տեղադրել է արտաքին քաղաքական գերատեսչության անձնակազմի Ամանորի միջոցառման տեսագրությունը, որում նա բավականին ակտիվ պարում է:
«Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտում «կորպորատիվ» բառը մշտապես օգտագործում են հեգնանքով, որը վերածվում է ծաղրի: Մերը կորպորացիա չէ, մեզ մոտ գաղափարակիցների խումբ է: Եվ մենք չենք կարող չտոնել առանց մեր երգող, նվագող, պարող ու աշխատանքի ընթացքում ու աշխատանքից դուրս մեզ հետ գործակցությունից իրապես հաճույք ստացողների: Կարճ ասած՝ ճեպազրույցը սահուն վերածվել է «արարողակարգային միջոցառման»: