Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Մասիս քաղաքի Նոր Թաղ թաղամասի մի բնակարանի չորս բնակիչ, որոնցից երեքը` անչափահաս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:
Նախապատրաստվում են նյութեր: