Ղազախստանում դիտարկվում են նախօրեին Ալմաթիում տեղի ունեցած ավիավթարի հավանական վարկածները: Ամենայն հավանականությամբ, ուևորատար օդանավը կործանվել է տեխնիկական անսարքության, օդաչուի սխալի կամ անբարենպաստ եղանակի պատճառով: Երկրի Ներքին գործերի նախարարությունը ստուգում է ցամաքային և ավիացիոն բոլոր ծառայությունների աշխատանքը, որոնք առնչություն են ունեցել օդանավի թռիչքի հետ: Մասնագետները վերծանում են դեպքի վայրում հայտնաբերված սև արկղերի ինքնագրիչների ձայնագրությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան վթարի էր ենթարկվել Bek Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որը, կորցնելով բարձրությունը, բախվել էր արգելապատնեշին ու ընկել երկհարկանի շենքի վրա: Աղետի հետևանքով մահացել էր 12 մարդ, տուժել՝ մոտ 50 ուղևոր: