Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում տեղի է ունեցել ավտոմեքենայի հուժկու պայթյուն: Ահաբեկչության զոհ է դարձել 90 մարդ, կան տասնյակ վիրավորվեր, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Տուժածները հոսպիտալացվել են: Երկրի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ զոհերի թիվը կավելանա: Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: